ՌԴ ԱԳՆ-ն՝ Արմեն Սարգսյանի ընտրվելուց հետո հայ-ռուսական հարաբերությունների մասին
2610 Ուրբաթ, 02 մարտի, 2018 թ., 20:20 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե ինչպես կդասավորվեն հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ նոր նախագահի ընտրվելուց հետո: «Մեր հարաբերություններն ունեն պատմական բնույթ, դրանք ամրապնդված են երկկողմ փաստաթղթերում, այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես որոշված էր բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների ընթացքում սահմանված երկկողմ համաձայնագրերով, և, առաջին հերթին, ելնելով բարեկեցության սկզբունքներից և երկու երկրների ազգերի շահերից»,- ասել է Զախարովան: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանակցային գործընթաց Ստեփանակերտի վերադարձի մասին՝ Զախարովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխությունների չի ենթարկվել: |
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
3309:24Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» (լուսանկար)
6209:06«ԱՄՆ-ի Քոնգրես է մտցվելու օրինագիծ Ադրբեջանի 41 պաշտոնյաների դեմ». Արա Պապյան (լուսանկար)
9605:18«ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ». Արտակ Զաքարյան (լուսանկար)
12203:06«Ալիևն ասել է՝ Հայաստանում լիքը սարեր ունեն, թող դրանցից մեկը դարձնեն իրենց խորհրդանիշ». Հովհաննես Ավետիսյան
13301:24«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
14401:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
12400:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
359Երեկ, 19:18