Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
316
Շաբաթ, 03 մարտի, 2018 թ., 08:30

Հանրապետության տարածքում՝ մարտի 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա, մարտի 5-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Երևան քաղաքում՝ մարտի 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.10C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -21.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.00C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: