Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Զգուշացեք՝ «Ֆեյսբուք»-ն սկսել է արգելափակել «ա, զ, ե, ռ» տառային համադրությունը կիրառող օգտատերերին

Զգուշացեք՝ «Ֆեյսբուք»-ն սկսել է արգելափակել «ա, զ, ե, ռ» տառային համադրությունը կիրառող օգտատերերին
147
Երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ., 01:05

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն սկսել է արգելափակել այն օգտատերերին, ովքեր օգտագործում են «ազեռ» տառերի համադրությունը: «Ադրբեջանցիների հետ գրվելով ֆեյսում՝ խուսափեք «ա զ ե ռ» տառեր պարունակող չորս տառանոց բառից։ Ֆեյսի ֆիլտրերն ավտոմատ բռնացնում են ու բլոկում էդ բառը կիրառելու համար, նույնիսկ՝ մեկնաբանություններում: Վատն այն է, որ նույնիսկ մի քանի տարվա մեկնաբանություններում են ռոբոտները փնտրում։ Եթե հիշում եք, որտեղ եք նման մեկնաբանություն թողել ֊ ինչը գրեթե անհնարին ա ֊ բայց եթե հա, գտեք ու ջնջեք։ Նույնը վերաբերում է այլ ազգերի վերաբերյալ նվաստացնող մականուններին։ Էս վերջին ամսվա մեջ մենակ ես տասնյակ զոհերի գիտեմ հենց սրա պատճառով։ Իսկ եթե բլոկ քցեց, նորը գերադասելի է չբացել, սպասեք, մինչև արգելանքի տակից դուրս գաք»,- գրել է մեդիափորձագետը: