«ԼՂ-ում ստատուս քվոն երկարաժամկետ չէ». Էնդրյու Շոֆեր
2412 Չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ., 13:00 ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերահաստատել է հակվածությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը, սակայն, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ գործող ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում: «ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, նրանում է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ՝ Հելսինկյան ամփոփիչ ակտն ու ուժի կամ ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին դրա հիմնական դրույթները: Մենք նաև վստահ ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում»,- Trend-ին ասել է ամերիկացի համանախագահը: Շոֆերը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին և շարունակում է ջանքեր գործադրել առանցքային հարցերի շուրջ քննարկման վերսկսման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: |
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
3309:24Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» (լուսանկար)
6209:06«ԱՄՆ-ի Քոնգրես է մտցվելու օրինագիծ Ադրբեջանի 41 պաշտոնյաների դեմ». Արա Պապյան (լուսանկար)
9605:18«ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ». Արտակ Զաքարյան (լուսանկար)
12203:06«Ալիևն ասել է՝ Հայաստանում լիքը սարեր ունեն, թող դրանցից մեկը դարձնեն իրենց խորհրդանիշ». Հովհաննես Ավետիսյան
13301:24«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
14401:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
12400:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
359Երեկ, 19:18