Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պետք չէ Թուրքիայից սպասել դիվանագիտական պատասխան արձանագրությունների հարցով». Մահչուփյան

«Պետք չէ Թուրքիայից սպասել դիվանագիտական պատասխան արձանագրությունների հարցով». Մահչուփյան
149
Չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ., 17:40

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանն, ասել է. «Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որևէ հակազդեցություն չի առաջացնի: Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որևէ դիվանագիտական պատասխան կտա այս քայլին: Մյուս կողմից չենք էլ կարող ասել, որ այս քայլը բացասական հետևանքներ կունենա»:

Ermenihaber.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված թուրքական պաշտոնական շրջանակների կողմից արձագանքի իսպառ բացակայությունը, Մահչուփյանը պատասխանել է, որ պատճառը ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոչ առաջնային լինելն է Թուրքիայի համար:

«Արձագանքի բացակայության պաճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին: Պիտի նկատել, որ ներքաղաքական դաշտում ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում կուսակցություն»-AKP) և ԱՇԿ-ն («Ազգայնական շարժում կուսակցություն»-MHP) ազգայնականության վրա հիմնված կոալիցիա են կազմել: Եվ նման պայմաններում Հայաստանի հետ հարաբերություններում դրական մոտեցում ցուցաբերելու հնարավորություններն ի չիք են դառնում»:

Հարցին, թե հնարավո՞ր է արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիան ավելի կոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, պոլսահայ լրագրողը բացասական պատասխան է տվել: