Այսօր Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է
3434 Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 10:10 Այսօր Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի ծննդյան օրն է: «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»,- ասում էր Վարդանը: Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին Երևանում: 1984-ին զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ՝ մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին: «Հենց Վարդան հայի տեսակով է, որ Ավարայրի ու Սարդարապատի սքանչացումներ ենք արձանագրել մեր պատմության մատյաններում, անցել Եղեռնի գեհենով ու վերհառնել վերստին: Հենց այս տեսակն է անկեցվածք ու ազնվազարմ՝ հանուն հայրենյաց բարձրաձայնել. եթե ո՛չ ես, ապա էլ ո՞վ պիտի ընդառաջ գնա մահվան համբույրին, ո՞վ պիտի իր բաժին խաչը տանի անտրտունջ ու բեռ չդառնա ուրիշներին: Իսկ հանուն հայրենիքի ծաղիկ հասակը զոհաբերելը, անտարակույս, գագաթնակետն է սիրո ու նվիրումի: Այս փառահեղ հոգեկերտվածքը բնորոշ է միայն ընտրյալներին՝ Չաուշներին, Անդրանիկներին, Սերոբներին, Արաբոներին, Թաթուլներին, Շահեններին, Լեոնիդներին, Ավոներին, Վարդաններին…»,- ասել է Հակոբ Սրապյանը: |
Իրանում ռեփերի են մահապատժի դատապարտել
5617:50«Չի ուզո՞ւմ թեկուզ ջրի շշեր ուղարկի Տավուշ, որ հետո հպարտանալու շանս ունենա»․ Սյուզի Բադոյան
8017:18«Քիչ առաջ ազատ արձակվեցի». Էդգար Ղազարյան
6416:48«Էդ անգրագետը հողից հասկանո՞ւմ ա, կռվե՞լ ա, որ իմանա»․ տավուշցիները՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)
8416:30Քաղաքացիները փակել են նաև Ապարան-Սպիտակ ճանապարհը (տեսանյութ)
8416:24«Սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»․ Հայր Դերենիկ (տեսանյութ)
7916:18«Տեղի է ունենում մեկ այլ էական իրադարձություն». Թաթուլ Հակոբյան
15115:00Էդգար Ղազարյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)
11814:48