Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Արարատի մարզում բախվել են Արցախի ՊԲ Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Արցախի ՊԲ Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ
772
Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 16:55

Արարատի մարզում այսօր՝ ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, բախվել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Խուրշուդյանի վարած Mitsubishi մակնիշի ՊԲ 6 Մ 900 համարանիշի և Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հենրիկ Մինասյանի վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 669 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Mitsubishi-ն հաշվառված է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում: