Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Դուշման Վարդանն այսօր կդառնար 52 տարեկան. մոր հուզիչ խոսքը՝ որդու գերեզմանին

Դուշման Վարդանն այսօր կդառնար 52 տարեկան. մոր հուզիչ խոսքը՝ որդու գերեզմանին
328
Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 18:30

«Սիրեք մեր հողն, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,- այսպես էր Արցախ մեկնած նորակոչիկներին ոգևորում Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը: Արցախյան ազատամարտի մասնակիցն այսօր՝ մարտի 9-ին, ինչպես նշել ենք, կդառնար 52 տարեկան: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Վարդանի շիրմի մոտ այսօր հավաքվել էին նրա հարազատները, մարտական ընկերները և երիտասարդներ, ովքեր հայրենասիրական երգեր հնչեցրին նրա հիշատակին:

Իսկ Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը, որդու գերեզմանի մոտ հնչեցրեց հետևյալ խոսքերը. «Իմ որդին այսօր 26 տարեկան է՝ ապրած կյանքին գումարած 26 տարիներ, որ այստեղ ամփոփված սերունդներ է դաստիարակում: Սա մեր հայրենիքն է և մեր հողը պաշտպանողներն ապացուցեցին, որ հայը զավթողական պատերազմ չի մղում, մեր հողն է հետ բերում: Տղես մի ցավ ուներ՝ մի կտոր հող հետ բերել, և Վարդանն ինձ պատգամ թողեց՝ մայր, որ ազգս բանակ ունենա, բարձր կգոռաս: Բալես ազգդ բանակ ունի, ազգդ ուժեղացել է, ապրիլյան մեր հերոսները հաղթեցին և ապացուցեին, որ կանգուն են, և ձեր ազատագրած հողը մենք թշնամուն չենք տա»:

«Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Կարապետ Կարապետյանն էլ կազմակերպության խորհրդի որոշմամբ «Վահագնի Աստված» ոսկյա հուշանվերով պարգևատրեց Վարդանի մորը: