Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Սահմանային իրադրությունն՝ անցած շաբաթվա ընթացքում

Սահմանային իրադրությունն՝ անցած շաբաթվա ընթացքում
331
Շաբաթ, 10 մարտի, 2018 թ., 13:00

Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: