Բաքվում ընդդիմությունն Ալիևին հիշեցրել է Քադաֆիի օրինակը, ով չկարողացավ օգտագործել ժողովրդից թալանած գումարները
1382 Շաբաթ, 10 մարտի, 2018 թ., 22:15 Ադրբեջանում այսօր անցկացված բողոքի ցույցի ժամանակ ընդդիմությունը պահանջել է իշխանությունների հրաժարականը։ Ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին որպես գլխավոր խնդիր նշել է երկրում տիրող համատած կոռուպցիան, իշխանության կենտրոնացումն, ազատ մրցակցության բացակայությունը, հայտնում է contact.az-ը: «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Գաջիլին նշել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները հերթական անգամ կեղծվելու են ընտրական հանձնաժողովի կողմից: Իրենց ելույթներում ադրբեջանցի ընդդիմադիրները քննադատել են Ալիևի ռեժիմին՝ թոշակառուների, չքավոր բնակչության իրավունքները ոտնահարելու համար: Հավաքվածները մեղադրել են իրավապահներին խոսքի ազատության դեմ ճնշումներ գործադրելու համար՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել հետապնդումները վերջինների հարազատների նկատմամբ: Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ընդգծել է, որ 15 տարվա կառավարման ընթացքում Ալիևը երկրում ոչ մի խնդիր չի լուծել ու դեռ հավակնում է կառավարել ևս 7 տարի: Ավելին, նա կոչ է արել հաշվի առնել բռնապետ Քադաֆիի տխուր օրինակը, ով չկարողացավ օգտագործել ժողովրդից թալանած գումարները: |
Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
5019:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
6019:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
15217:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
18217:00«Հարկատուների փողերով սահմանի ականները հանում են, որ ադրբեջանցիները չստիկներով գան»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8416:48«Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել»․ Նաիրա Զոհրաբյան
9716:24ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը
20416:18«Ջերմուկի դեպքերի ժամանակ սա նույն ջերմեռանդությամբ համոզում էր, որ ոչ մի բան տեղի չի ունեցել»․ Լուսինե Հարոյան
10016:06