«ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախը». ամերիկացի դիվանագետ
2541 Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 12:40 ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest ամերիկյան պարբերականում «Կարհամարհի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով հոդված է հրապարակել: Էվանսը կարծիք է հայտնել, որ այս անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգթոն համապատասաախան ուշադրության չի արժանանա ամերիկյան իշխանությունների կողմից: «Վաշինգթոնը չի ճանաչում Արցախը, փաստացի որևէ երկիր դա չի անում: Սակայն ԼՂՀ նախկին նախագահը, ով ԱՄՆ այցելեց 1999 և 2002թթ., հանդիպեց Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ: Վաշիգնթոնում ևս կա Լեռնային Ղարաբաղի բնակիչների պաշտոնական ներկայացուցիչ: Այցի շրջանակներում Սահակյանին կընդունեն միայն Կապիտոլիումում»,- գրում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է բարելավեն հարաբերություններն Արցախի հետ, որը ձգտում է ժողովրդավարության: «Ժամանակն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ներառվի համաշխարհային հանրության մեջ»,- նշում է Էվանսը՝ հաստատելով միջազգային մակարդակով երկրորդ հայկական հանրապետության ճանաչման կարևորությունը: Իր հոդվածում ամերիկացի դիվանագետը նաև գրում է, որ Արցախը պայքար է մղում իր անկախության համար՝ ռազմական ուժի սպառնալիքի ներքո: Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը 2016թ. Արցախ կատարած այցի համար ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: |
Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
3715:54«Բարձր ենք գնահատում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները»․ Ալիևը՝ Բեռլինում
6015:36Ալիևն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
8915:18Բողոքի ակցիա ԱԺ շենքի դիմաց՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9414:30Էրդողանը կայցելի Վաշինգթոն. #Hurriyet
10514:24Բաքուն դատապարտում է Եվրոխորհրդարանի՝ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման բանաձևը
7013:54Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ
16812:36Օկուպացված Արցախում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը փակվեց (տեսանյութ)
10012:06