Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Բակո Սահակյանի` ԱՄՆ այցի պատճառով Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ամերիկացի դեսպանը

Բակո Սահակյանի` ԱՄՆ այցի պատճառով Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ամերիկացի դեսպանը
425
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 16:55

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված բողոքի նոտան: Այս մասին, ադրբեջանական կայքերից մեկի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Ամերիկացի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ կապված ԱՄՆ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի և Կոնգրեսի շենքում անցկացված միջոցառմանը մասնակցելու հետ:

Գաջիևի խոսքով՝ ԱՄՆ-ի այդ քայլը «լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին, լարվածություն առաջացնում տարածաշրջանում»: Բացի այդ, նա նշել է, որ «Ադրբեջանը կպատասխանի ԱՄՆ-ի նման պահվածքին՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքների վրա»: