Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Հայտնի են Արցախի դպրոցների վոլեյբոլի «Սպարտակիադա»-ի հաղթողները

Հայտնի են Արցախի դպրոցների վոլեյբոլի «Սպարտակիադա»-ի հաղթողները
204
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 20:25

Մարտի 7-ից 10-ը Ստեփանակերտ քաղաքի N6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անց է կացվել Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 8-ից12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով աղջիկների վոլեյբոլի մրցումներ, որին մասնակցել են Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների թիմերը: Առաջնության հաղթող է դարձել Ստեփանակերտի թիմն, Ասկերանի թիմը 2-րդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շուշիի թիմը։