Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պարոն Սարգսյանն, առնվազն վերջին տասնամյակի ընթացքում, բանակցություններ է վարում Արցախի տարածքի երկու երրորդն Ադրբեջանին հանձնելու պայմանների շուրջ». Արման Մելիքյան

«Պարոն Սարգսյանն, առնվազն վերջին տասնամյակի ընթացքում, բանակցություններ է վարում Արցախի տարածքի երկու երրորդն Ադրբեջանին հանձնելու պայմանների շուրջ». Արման Մելիքյան
506
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 16:00

Հետաքրքրությամբ եմ հետևում, թե ՀՀ քաղաքացիներին հայտնի տարբեր քաղաքական, հասարակական ու եկեղեցական գործիչներն (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազան, Խոսրով Հարությունյան և այլոք) ինչպես են գովաբանում պարոն Սերժ Սարգսյանի բացառիկ տաղանդն ու փորձառությունը, որպես հակամարտության կարգավորման գործընթացում անփոխարինելի բանակցողի: Այդ մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ պարոն Սարգսյանն, առնվազն վերջին տասնամյակի ընթացքում բանակցություններ է վարում Արցախի տարածքի երկու երրորդն Ադրբեջանին հանձնելու պայմանների շուրջ: Տեսնես գիտակցո՞ւմ են այդ մարդիկ, որ այդպիսով իրենք ևս, փաստորեն, դառնում են հող հանձնելու սարգսյանական գաղափարախոսության աջակիցները: Հավանաբար գիտակցում են, բայց, այդուհանդերձ, հանուն պարոն Սարգսյանի, պատրաստ են անգամ այդ հարցում գործարքի գնալ սեփական խղճի ու բանականության հետ: