Եղանակը Հայաստանում և Արցախում
![]() 208 Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 08:25 Հանրապետության տարածքում՝ մարտի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, Լոռիում Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը կպահպանվի: 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ մարտի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
|