Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Տանկային վարժանքներ Արցախի ՊԲ-ում

Տանկային վարժանքներ Արցախի ՊԲ-ում
1376
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 18:00

2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները. այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին: