Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Կենտրոնական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր. «Հրապարակ»

Կենտրոնական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր. «Հրապարակ»
244
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 10:15

«Հրապարակ»-ը գրում է. «մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր։ Թե ուր՝ մեր աղբյուրները չկոնկրետացրին։ «Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին։

Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբավարար հագեցածությունը: «Օրինակ, զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ:

Ի դեպ, որոշվել է Երևանում ստեղծել միասնական հոսպիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ: Ի՞նչ ֆինանսավորմամբ։ «Պետբյուջեից մինչև բարերարներ»:

Մանրամասները՝ թերթի համարում: