Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ռուսաստանը նման ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին, ինչ մինչև 2016թ. ապրիլն էր». Կոսաչով

«Ռուսաստանը նման ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին, ինչ մինչև 2016թ. ապրիլն էր». Կոսաչով
185
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 16:05

Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներն իրականացվել են համաձայնագրերի շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել մինչ 2016թ. ապրիլյան պատերազմը: Այս մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:

Նա պատասխանել է լրագրողներին այն հարցին, թե ինչու է Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում Ուկրաինային զենք վաճառելու համար՝ նշելով, որ անթույլատրելի է հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելն, այն դեպքում, երբ նույն ինքը՝ Ռուսաստանը, 2011-ին 5 միլիարդ դոլարի չափով զենք վաճառեց Ադրբեջանին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել էին մինչ 2016թ. ապրիլը:

«Անկասկած, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին: Դրանում որևէ կասկած չկա»,- ընդգծել է նա: