Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պետք է միշտ ուշադիր լինել Արբեջանի կողմից ցանկացած սադրանքի». Շավարշ Քոչարյան

«Պետք է միշտ ուշադիր լինել Արբեջանի կողմից ցանկացած սադրանքի». Շավարշ Քոչարյան
199
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 12:40

«Ադրբեջանը մեծ զորավարժություն է սկսել, կան մեկնաբանություններ, որ պատերազմի է նախապատրաստվում»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցում, լրագրողներր կողմից նման հարց ուղղվեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանին:

«Բնական է, մենք այդ բոլորին հետևում ենք և միշտ պատրաստ պետք է լինենք ցանկացած գործողությունների: Այս շրջանում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, ինչպես նաև նախընտրական, բայց պետք չէ միայն դրանով բացատրել: Պետք է միշտ ուշադիր լինել Արբեջանի կողմից ցանկացած սադրանքի»,- նշեց փոխնախարարը:

Հարցին՝ 2013-17թթ Ռուսաստանն Ադրբեջանի սպառազինման թիվ մեկ մատակարարն է, բայց մենք հիշում ենք, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հատկապես ապրիլյան պատերազմից հետո բողոքում էր այդ փաստից, Շ. Քոչարյանը պատասխանեց. «Նախ՝ ոչ միայն այդ ժամանակահատվածում, այլև ընդհանրապես, Ադրբեջանի թիվ մեկ մատակարարը եղել է Ռուսաստանը: Մենք դա գիտենք: Տպավորությունն այն է, որ այդ ամենից հետո, ինչ- որ հետևութուններ, այնուամենայնիվ, արվում է Ռուսաստանի կողմից»:

Հաջորդ հարցին՝ հայ-ռուսական օրակարգում կա՞ ՌԴ-ի կողմից Ադբեջանին զենք մատակարարելու հարցը, ԱԳՆ փոխնախարարը կարճ կապեց. «Դուք կարող եք դատել միայն հրապարակային հայտարարություններից»: