Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Մեզ չորս կողմից շրջապատող երկրները հավաքվում են և մեզ շրջանցող տարանցիկ ճանապարհների հարցերն են լուծում». Հրանուշ Խառատյան

«Մեզ չորս կողմից շրջապատող երկրները հավաքվում են և մեզ շրջանցող տարանցիկ ճանապարհների հարցերն են լուծում». Հրանուշ Խառատյան
501
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 16:05

Մեր հայրենիքը սահմանակից չորս հարևան երկիր ունի: Չորսը միասին երեկ հանդիպել են և նրանցից մեկի՝ Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն ամփոփել է իրենց չորսի ընդունած որոշումները,- «Մենք պաշտպանում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և կպայքարեք այն դժվարությունների դեմ, որոնց բախվում ենք,- ասել է նա:- Մենք պետք է ավելի ամրապնդենք մեր կապերը, հիմնականում՝ տնտեսական: Կարևոր է ընդլայնել տրանսպորտային ցանցը՝ հանուն առևտրի զարգացման, ներդրումների և մեր ժողովուրդների միջև կապերի: Այս ձևաչափը կարևոր է հետագա նախագծերի համար»: Բնականաբար չի քննարկվել, թե «բոլոր երկրների» տարածքային անբողջականությունը պաշտպանող Թուրքիան ինչ է անում հիմա Սիրիայում: Սա, համարենք, հասկանալի է: Բայց մեզ չորս կողմից շրջապատող երկրները հավաքվում են և մեզ շրջանցող տարանցիկ ճանապարհների հարցեր են լուծում, իսկ մենք նույնիսկ Հյուսիս-հարավ ճանապարհն ենք տապալում: Չխոսելով այն մասին, որ վերջին տաս տարիներին Հայաստանի իշխանության «տարածաշրջանային նվաճումը» Երևան-Գյումրի երկաթգիծն է և վարչապետական կառավարման ներդրումը: Նախագահը Երևան-Գյումրի նոր էլետրագնացքով ամփոփեց իր տաս տարիների կառավարումը, որպեսզի որպես վարչապետ մեջտեղից նայի իրեն շրջապատած բոլոր հարևանների փոխադարձ կապերի հետագա զարգացումները և ամեն տարի փորձի մեզ բացատրել Լարսի պրոբլեմները: Լարսով դժվարությամբ տարվող բանջարեղենն էլ Ռուսաստանում խոտանեն ու թափեն: Խմբակային ինքնասպանություն պիտի գործեն այսպես կառավողները՝ ինչ անուն էլ ունենան՝ նախագահական, վարչապետական, խորհրդարանական...