Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Ա լիգա. այսօր տեղի կունենան կիսաեզրափակչի առաջին հանդիպումները

Ա լիգա. այսօր տեղի կունենան կիսաեզրափակչի առաջին հանդիպումները
492
Շաբաթ, 17 մարտի, 2018 թ., 13:15

Մարտի 17-ին կմեկնարկի Ա լիգայի 1/2 եզրափակիչը, որտեղ միմյանց հետ ուժերը կչափեն «Արթիկ» -ՖԻՄԱ և «Ուրարտու» - «Արցախ» զույգերը:

Ա լիգայի կիսաեզրափակչում տեղի կունենան հետևյալ հանդիպումները ՝

17.03.2018, ժամը՝ 13:00, «Արթիկ» - ՖԻՄԱ
Արթիկի մարզադպրոց
03.04.2018. ժամը՝ 19:00, ՖԻՄԱ - «Արթիկ», Օլիմպավան
(պատասխան հանդիպում)

17.03.2018, ժամը՝ 19:45, «Ուրարտու» - «Արցախ» ,
«Միկա» մարզահամալիր
24.03.2017. ժամը ՝ 19:00 «Արցախ» - «Ուրարտու»,
Ստեփանակերտ, (պատասխան հանդիպում)

1/2 եզրափակիչը տեղի է ունենալու 2 հաղթանակ սկզբունքով: Հավասար պայքարի դեպքում 3-րդ հանդիպումը կանցկացվի առավելություն ունեցող ակումբի մարզադահլիճում:

Կիսաեզրափակչի առաջիկա հանդիպումների գլխավոր մրցավարը կլինի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Հրաչյա Ռոստոմյանը: