Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ա լիգա. «Արցախ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին, «Արթիկ»-ը՝ ՖԻՄԱ-ին

Ա լիգա. «Արցախ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին, «Արթիկ»-ը՝ ՖԻՄԱ-ին
743
Կիրակի, 18 մարտի, 2018 թ., 01:20

Ա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում, «Ուրարտուն» սեփական հարկի տակ 70-76 հաշվով հավասար և լարված պայքարում պարտություն կրեց «Արցախից»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Կոնստանտին Միրզոյանցը (Արցախ), ով վաստակեց 25 միավոր: «Ուրարտու» - «Արցախ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը՝ 12:00-ին Ստեփանակերտում: Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր ՀԲՖ նախագահ, միջազգային կարգի մրցավար ՝ Հրաչյա Ռոստոմյանը:Նրան օգնում էին Հարություն Եսայանն ու Մնացական Ավետիսյանը: Մյուս խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ 111-87 հաշվով վստահ հաղթանակի հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրեյ Կոնստանտինովը (Արթիկ), ով վաստակեց 50 միավոր: ՖԻՄԱ - «Արթիկ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը՝ 19:00-ին Օլիմպավանում:

Այսօր տեղի կունենա 1/2 եզրափակիչի մյուս՝ «Ուրարտու» - «Արցախ» հանդիպումը: Այն կմեկնարկի ժամը ՝ 19:45-ին «Միկա» մարզահամալիրում: