Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Մարտի 19-ը՝ Հերոսների հիշատակի և փառաբանման օր

Մարտի 19-ը՝ Հերոսների հիշատակի և փառաբանման օր
538
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 17:10

2015-ի մարտի 19-ին Արցախի հյուսիսային սահմանը պաշտպանելիս «Եղնիկներ» հայտնի զորամասի մարտական դիրքերում հայոց բանակի զինվորները դիմակայել են մի քանի անգամ առավել թշնամու դիվերսիոն խմբին: Մարտի ընթացքում մարտիրոսվել են Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ. Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), 4 զինծառայողներ՝ Գոռ Դարմանյանը, Սարգիս Գաբրիելյանն, Էդգար Մարտիրոսյանը և Սամվել Հակոբյանը, վիրավորվել են: Ստացած վերքերից օրեր անց մահացել է Սամվելը: Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բարձրադիր տեղում է ամփոփված Հակոբ Խաչատչյանը, ով թեկուզ նահատակ, սակայն մնացել է սահմանապահ: Փառավոր այս տղաներով է հզոր հայրենիքը: