Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Հայտնի են կարատեի Հայաստանի չեմպիոնների և մրցանակակիրների անունները

Հայտնի են կարատեի Հայաստանի չեմպիոնների և մրցանակակիրների անունները
919
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 19:45

Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 30-րդ առաջնությունը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի բոլոր մարզային ֆեդերացիաների, այնպես էլ Արցախի կարատեի ֆեդերացիայի մարզիկներն ու մարզուհիները:

Տղաներից կումիտե ձևում առաջնության չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային կարգում՝ Գևորգ Ղամբարյանը (Երևան), 67 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Դալլաքյանը (Երևան), 75 կգ քաշային կարգում՝ Դավիթ Թարոյանը (Երևան), 84 կգ քաշային կարգում՝ Մկրտիչ Ղազարյանը (Երևան) և +84 կգ քաշային կարգում՝ Սերյոժա Մակարյանը (Երևան):

Տղաներից կատա ձևում հաղթող է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախ), իսկ աղջիկներից՝ Եվա Մուրադյանը (Երևան):

Նշենք, որ առաջնության արդյունքներով կկազմվի ՀՀ ազգային հավաքականը, որը կմասնակցի մայիսի 10-ից 13-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի և նոյեմբերի 6-ից 11-ը՝ Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնություններին: