Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հայոց ցեղասպանության 1919-1923 թվականները. քեմալական կոտորածներ». ֆիլմի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

«Հայոց ցեղասպանության 1919-1923 թվականները. քեմալական կոտորածներ». ֆիլմի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում
687
Կիրակի, 25 մարտի, 2018 թ., 13:05

Մարտի 28-ին, «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի շրջանակներում, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի «Հայոց ցեղասպանության 1919-1923 թվականները. քեմալական կոտորածներ» (2015) կինոնկարը:
Թուրքական պաշտոնական պատմագրությունը ժխտում է հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չունի ցեղասպանության հետ:
Վավերագրերի վրա հիմնված «Քեմալական կոտորածներ» ֆիլմն ամբողջությամբ հերքում է այս պնդումը:
Շարունակելով երիտթուրքերի ծրագիրը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարությունը բնաջնջեց և տեղահանեց արևմտահայերին իրենց դարավոր հայրենիքից:
Քեմալականները դարերի ընթացքում հայերի ստեղծած ունեցվածքի հաշվին լցրին պետական դատարկ գանձանակը, վճարեցին արտաքին պարտքերի զգալի մասը և 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակեցին Թուրքիայի Հանրապետությունը:
Ժամանակակից Թուրքիան կառուցվեց հայոց ցեղասպանության ընթացքում բռնությամբ յուրացրած նյութական, քաղաքական, ռազմական արժեքների հիմքի վրա:
Ռեժիսոր՝ Արա Շիրինյան
Սցենարի հեղինակ՝ Անահիտ Աստոյան