«Ադրբեջանի զորավարժություններն Արցախում պատերազմի նախապատրաստություն են». փորձագետներ
2962 Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 15:20 Բացառված չէ, որ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները կապ ունեն մարտի 19-ին Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում սկսված մանևրների հետ: Այս մասին «Кавказский узел»-ի հետ զրույցում ասել է «Новая газета»-ի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը: Փորձագետը նշել է, որ զորավարժությունները պլանային են, սակայն «պետք չէ բացառել Արցախում ռազմական հակամարտության սկիզբը, որը կարող է պատերազմի վերածվել»: «Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ հակամարտությանը: Նրանք բոլորն (արտաքին ուժերը) ուշադրություն չեն դարձնում: Ադրբեջանի զորավարժությունները մարտական գործողությունների նախապատրաստություն են»,- ասել է Ֆելգենհաուերը: Ֆելգենհաուերի խոսքով՝ կա հավանականություն, որ Բաքուն պատրաստվում է զորքերի լայնածավալ տեղակայմանը՝ հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ առաջին հարվածը հասցնելու համար: «Կա միտում մոռանալ ԼՂ հակամարտության մասին, քանի որ գերտերություններն այդ հակամարտության կարգավորմանը չեն մասնակցում, և գերտերությունների ուղիղ բախման հավանականությունը ցածր է»,- նկատել է փորձագետը: Իր հերթին, աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի զորավարժությունները «նախապատրաստող քայլ են Լեռնային Ղարաբաղի տարածք զորքեր մտցնելու համար»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մշտապես ռուսական տանկեր, հրետանի և զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերում, սակայն զենք է մատակարարվում նաև դեպի Հայաստան: «Եթե Երևանը ժամանակին միջոցներ ձեռնարկի իր ռազմական ուժերն ընդլայնելու ուղղությամբ, ապա Բաքուն ստիպված կլինի հրաժարվել հարձակումից»,- կարծիք է հայտնել ռազմական փորձագետը: |
«Ադրբեջանը ոչինչ չի կարող անել՝ Ուկրաինային օգնելու համար»․ Ալիև
8312:24«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
10011:18Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7411:00«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև
11410:48Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար
22010:30«Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն»․ Տիգրան Աբրահամյան
9210:24«Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները»․ Սալիվան
23810:00«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը»․ Պետդեպ
15909:48