Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նախագահը սխալ բան է արել՝ հայտարարելով, որ գնդակը հակառակորդի դաշտում է». Վովա Վարդանովն զգուշացնում է՝ «արխային ընկնել» պետք չէ

«Նախագահը սխալ բան է արել՝ հայտարարելով, որ գնդակը հակառակորդի դաշտում է». Վովա Վարդանովն զգուշացնում է՝ «արխային ընկնել» պետք չէ
739
Հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ., 12:25

«Հետևելով թուրքերի զորավարժություններին՝ ես տեսնում եմ, որ նրանք աճել են իրենց փորձով ու գիտելիքներով, և կարծում եմ՝ չպետք է հանգիստ նստել. ինչպես ասում են՝ «արխային ընկնել» պետք չէ, աշխատել է պետք ու լարված աշխատել... Անշուշտ տեղյակ եք, որ Կորեայի վրա մատ են թափ տալիս, Ռուսաստանին փորձում են՝ չգիտեմ ինչ անել, բայց չեն հարձակվում, քանի որ գիտեն՝ պատասխանը կործանարար կլինի իրենց համար: Այնպիսի իրավիճակ պետք է ստեղծել, որ հակառակորդը, եթե նույնիսկ 100%-անոց պատրաստվածություն ունենա, բայց չհամարձակվի հարձակվել մեզ վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի դիտարկումններ է արել ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովն՝ անդրադառնալով Թուրքիայում և Ադրբեջանում անցակցվող զորավարժություններին:

Վարդանովի խոսքով՝ երկրի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ գնդակը հակառակորդի դաշտում է, ինչը սխալ է. «Նա սխալ բան է արել՝ անելով այդպիսի հայտարարություն, հատկապես, որ չի պարզեցրել մեր փոքր ու մեծ դիվանագիտական չինովնիկների համար, որ դա ընդամենն իր հայտարարությունն է և իրականությունն այն է՝ որտեղ կարող եք գնդակը խլեք հակառակորդից և դուք խաղացեք. ֆուտբոլի կանոններն էդպիսին են»,- ասաց նա՝ հավելելով. «Սերժ Սարգսյանը պետք է «ծամի, դնի» փոքր, միջին, մեծ, ուղեղով թամբալ հրամանատարնների բերանը, որ եթե պաշտպանություն ենք ասում, դա չի նշանակում միայն պաշտպանություն, միայն հակահարված, դա նշանակում է նաև նախահարձակ լինել, հարվածել հակառակորդի կուտակված ուժերին, ինչը վաղուց պիտի արվեր»: