«Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել». Արթուր Սաքունց
526 Հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ., 14:25 «Ժիրայր Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ ղարաբաղյան պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել, այսինքն՝ չի մտել կոռուպցիոն սխեմաների մեջ, ռազմական կենսագրությունը չի օգտագործել անձնական հարստության և կեցության խնդիրները լուծելու համար: Իշխանությունն այդպես էլ չկարողացավ նրան իր համախոհը դարձնել: Բռնապետական իշխանության համար վտանգ է ներկայացնում այն անձը, որի վարքագիծը հնարավոր չէ վերահսկել»,- «Ազատության» եթերում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք՝ դատարանի մարտի 20-ի վճռով, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Սաքունցի խոսքով՝ Սեֆիլյանի գործն իրավական պետության ոչնչացմանն ուղղված հերթական քայլն էր. «Սա կոչվում է քաղաքական հաշվեհարդար: Համոզված եմ, որ Սեֆիլյանին ազատազրկելու ժամկետը որոշված էր ի սկզբանե, երբ նրան ձերբակալեցին: Սերժ Սարգսյանը հրահանգը տվել էր, իրավապահներն էլ ձևակերպումներ էին հորինել, որն իրականության հետ կապ չուներ»,- հավելեց նա: |
«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը»․ Բլինքեն
9410:36«Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է»․ Արսեն Խառատյան
7610:06Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
9909:36Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
9609:30«Մինչև մայիսի 15-ը պետք է ներուժի լարումով համախմբվել»․ Շարմազանով
10709:00«Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս»․ Անդրանիկ Թևանյան
11202:30«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
11400:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
118Երեկ, 23:00