Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ստեփանակերտում լուսանկարչական ցուցահանդես կկազմակերպվի՝ նվիրված Արցախյան շարժմանը

Ստեփանակերտում լուսանկարչական ցուցահանդես կկազմակերպվի՝ նվիրված Արցախյան շարժմանը
735
Կիրակի, 25 մարտի, 2018 թ., 18:10

Մայիսի 9-ին, Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունենալու Լևոն Աթոյանցի լուսանկարչական ցուցահանդեսը:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանն «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ ցուցահանդեսն Արցախում կազմակերպվում է առաջին անգամ, որին ներկայացվելու է 100 լուսանկար. թեմատիկան Արցախյան շարժումն է: