Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չեմ ճանաչում, դաժե պատերազմի վախտ ռաստ չենք եկել». Սեյրան Սարոյան

«Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չեմ ճանաչում, դաժե պատերազմի վախտ ռաստ չենք եկել». Սեյրան Սարոյան
1039
Ուրբաթ, 23 մարտի, 2018 թ., 12:40

«Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չեմ ճանաչում, դաժե պատերազմի վախտ ռաստ չենք եկել... Դատարանն ա չէ՞ որոշել, հո հենց-ընենց չի, ոչ մի դատավոր իրա վրա մեղք չի վերցնի. ուրեմն մի բան արել ա չէ՞, որ 10 տարի են տվել, հո օդից չեն վերցրել... Աստված տա՝ մի դուռ էլ իրա համար բացվի, բան չունեմ ասելու, կռված տղայա, երևի ժամանակը կգա, պետությունը կնայի»,- «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարել է ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով Սեֆիլյանի ազատազրկմանը:

Հիշեցնենք՝ դատարանի մարտի 20-ի վճռով, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: