Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Կեսօրից սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ

Կեսօրից սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ
832
Շաբաթ, 24 մարտի, 2018 թ., 08:25

Ուշադրություն.

Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ: Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ:

Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն:
Հանրապետության տարածքում՝ մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը նույնքան կնվազի, 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքի մարտի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.30C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.00C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: