Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Սահմանային իրադրությունն՝ անցած շաբաթվա ընթացքում

Սահմանային իրադրությունն՝ անցած շաբաթվա ընթացքում
432
Շաբաթ, 24 մարտի, 2018 թ., 13:40

Մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց. տեղեկացնում է ԱՀ ՊՆ, ՊԲ-ն:

Բացի վերոնշյալ խախտումներից, մարտի 19-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով, հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարք, որը ժամանակին հավաստանշվել ու խոցվել է ՊԲ դիրքապահ զինծառայողների կողմից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: