Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է
603
Երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ., 11:35

Ամեն տարի այս օրն աշխարհի տարբեր անկյուններում նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատերարվեստի գործիչների մասնագիտական տոն: Այն հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ:

Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (Jean Cocteau, 1889-1963թթ.) 1962 թվականին:

Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամակցության հրավեր Խորհրդային միությունն ստացել է արդեն 1959 թվականին:

Հիշեցնենք՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: