Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ի՛նչն է Հայաստանը խնայել Արցախի համար, որ Արցախում Հայաստանի հասցեին էդ կարգի բարբաջողներ կան». Լիզա Ճաղարյան

«Ի՛նչն է Հայաստանը խնայել Արցախի համար, որ Արցախում Հայաստանի հասցեին էդ կարգի բարբաջողներ կան». Լիզա Ճաղարյան
418
Երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ., 14:30

Ինչ-որ տարօրինակ ստատուսներ եմ կարդում Ղարաբաղում 19-ամյա աղջկա հետ կապված՝ «դարի դավադրության» համեմունքներով։
«Իաաա, իրո՞ք», հարգելի սեղանակիցներ։
Նախ՝ ամենակարևորը.
Ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի կագեբեՇՆԻԿներն ու մենթերը ձեր պաշտպանության կարիքը չեն զգում։ Իրենք երբ ուզում են և ում ուզում են՝ ստորացնում են ու նվաստացնում։ Ուզենան՝ իրենց վրա թևերը փռողներին էլ նույնը կանեն։ Պարզապես ԴԵՌ չեն ուզում։
Էդ ու՞մ եք ուզում խաբել։ Էդ ի՞նչ մի զարմանալի բան է, որ հայաստանցի աղջկա հետ այդպես են վարվել ու հետն էլ ասել՝ գնա քո Հայաստանումը....
Առաջին անգա՞մ եք լսում։
Թե՞ Արցախի շեմին Ղարաբաղյան պատերազմի լավագույն հրամանատարներից մեկին՝ Ժիրայր Սեֆիլյանին ու նրա ընկերներին ջարդուփշուր անողներն ավստրալացիներ էին։
Ձեզ թվում է՝ իրար «ախչի, սու՛ս, արա՛, ձենդ կտրի» ասելով հարցը լուծվու՞մ է։
Իսկ գուցե բարձրաձայնե՞նք վերջապես էս խնդիրը ու հարցնենք.
-Շատ սիրելի ղարաբաղցիներ, մի հատ հոդաբաշխ կասե՞ք՝ ի՛նչն է Հայաստանը խնայել Ղարաբաղի համար, որ Արցախում Հայաստանի հասցեին էդ կարգի բարբաջողներ կան, և դրանց լափառոշ բերանը փակողներ չկան։ Ասեք՝ իմանա՛նք վերջապես։