Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ողբերգությունն Արցախի ոստիկանների վարքագիծը չէ». Երվանդ Վարոսյան

«Ողբերգությունն Արցախի ոստիկանների վարքագիծը չէ». Երվանդ Վարոսյան
679
Երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ., 15:45

Ողբերգությունը Արցախի ոստիկանների վարքագիծը չէ։ Առաջին անգամ կապույտ մազ են տեսել, աչքները դեռ սովոր չէ, շատ բան չգիտեն իրավունքի, օրենքի մասին, կարելի է սովորեցնել... Տեղի ունեցածի կապակցությամբ ճիշտ կլիներ էր համապատասխան գնահատական տալ ոստիկանների գործողություններին, աղջկանից ներողություն խնդրել, ապագայում կանխել նման դրսևորումներն ու անցնել առաջ։
Ողբերգությունը պսեվդոհայրենասեր խաժամուժի պահվածքն է, ովքեր հիմա եռանդով լծվել են հարցը բարձրացնողներին պիտակավորելու, բարոյականության մասին իրենց «նեղ մասնագիտական» տեսակետները սփռելու ու ամեն ինչ արդարացնելու «սրբազան» գործին։ Հենց նմանների վարքագծի հետևանքն է լինելու այն, որ ոստիկաններն այդպես էլ չեն հասկանա՝ իրենք սխալ բան են արել, թե ազգի բարոյականության պահապան մարտիկներ են, իսկ նման դեպքերը մեկով չեն սահմանափակվի։
Ու հիմա մտածեք, թե Արցախն ով է սևացնում։