Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Եգիպտոսը Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Եգիպտոսը Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում համեմատել է Հայոց ցեղասպանության հետ
288
Երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ., 15:15

Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովն Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ, գրում է Ermenihaber-ը:

«Այս նոր զանգվածային ոչնչացումները մեզ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանձնաժողովը շեշտել է նաև, որ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են քրդերի նկատմամբ խտրականության հողի վրա իրականացվող էթնիկ զտումներ։

Թուրքիայի քայլերը որակվել են որպես միջազգային իրավունքի խախտում և ոտնձգություն այս 2 երկրների անկախության նկատմամբ:

Հանձնաժողովի անդամները հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցում մինչ այսօր լուռ է: