Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Քալիֆորնիայի խորհրդարանը պատրաստվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան

Քալիֆորնիայի խորհրդարանը պատրաստվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան
169
Չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ., 21:15

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացվել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի օր հռչակելու մասին բանաձևի նախագիծը:

«Քալիֆորնիայի բնակիչների համար այդ բանաձևն առիթ է հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր զոհված հայերի հիշատակին և պահանջելու դատապարտել Հայոց ցեղասպանության հերքման փորձերը»,- օրենսդիր մարմնի անդամ Լորա Ֆրիդմանի խոսքն է մեջբերում Asbarez-ը:

Բանաձևի նախագիծն աջակցություն է ստացել նաև այլ անդամների՝ Ադրին Նազարյանի, Սքաթ Ուիլքի և Էնթոնի Փորթանթինոյի կողմից:

Ավելի վաղ Լորա Ֆրիդմանն Արցախ այցելելու համար հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: