Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար

Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար
1012
Կիրակի, 01 ապրիլի, 2018 թ., 17:45

Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար, քանի որ բավական երկար ժամանակ միայն բուսական սնունդ օգտագործելով մարսողական համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվում, և մարդու օրգանիզմը հարմարվում է զուտ բուսական սննդի յուրացմանը: Միս և կենդանական ծագման այլ սնունդ յուրացվելու համար օրգանիզմին որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Ցանկալի է սկզբից օգտագործել առավել հեշտ յուրացվող մսամթերք՝ ձուկ և հավի միս, խուսափել տավարի, ոչխարի, խոզի յուղոտ մսից, սնկից:

Կարմիր գինին ևս պետք է օգտագործել չափավոր՝ օրվա ընթացքում 100-200մլ: Խուսափեք քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումից: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ազատ շաքար, արհեստական հավելումներ՝ ներկանյութեր, կոնսերվանտներ, համաբուրավետիչներ, որոնք վնասակար են առողջությանը: Զատիկի սեղանին ցանկալի է օգտագործել միայն բնական հյութեր:

Խորհուրդ է տրվում նաև կերակրատեսակները պատրաստել եփման, շոգեխաշման միջոցով, աղցանները լցոնել ոչ թե թթվասերով ու մայոնեզով, այլ՝ բուսայուղերով, այս մասին խորհուրդ է տալիս Առողջապահության նախարարությունը: