Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հպարտ եմ, որ կարողացա օտար երկրում բարձրացնել հայոց եռագույնը». արցախցի մարտիկ

«Հպարտ եմ, որ կարողացա օտար երկրում բարձրացնել հայոց եռագույնը». արցախցի մարտիկ
2503
Ուրբաթ, 30 մարտի, 2018 թ., 22:55

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած MMA-ի18-20 տարեկանների աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանը ներկայացնող արցախցի մարտիկ Մարատ Բարսեղյանը 61,2 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ։ Մրցելույթից իր տպավորություններով Մարատը կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Գոհ եմ մասնակցությունիցս, որովհետև առաջին մրցակիցս՝ չեխ մարզիկն, անցած տարի ինձ հաղթել էր աշխարհի առաջնությանն, իսկ այս անգամ ես ռևանշի հասա՝ 3 ռաունդ տևած մենամարտում։ Երկրորդ մրցակիցս հնդիկ էր, որին հաղթելով, մտա եզրափակիչ, որտեղ էլ մենամարտեցի ռուս մարզիկի հետ, պարտվեցի և գրավեցի երկրորդ տեղը։ Հպարտ եմ, որ կարողացա օտար երկրում բարձրացնել հայոց եռագույնը։ Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին»։

Սպորտի ընտրության մասին հարցին Բարսեղյանը պատասխանեց․ «Հինգ տարի զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով։ Արդեն 3 տարի է, ինչ MMA-ով եմ զբաղվում։ Հինգ տարի ըմբշամարտով զբաղվելուց հետո հասկացա, որ դա իմ մարզաձևը չէ։ MMA-ում ինձ դուր են գալիս հարվածային աշխատանքները, գրեփլինգը, կոտրող-խեղդող հնարքները։ Բացի այդ, MMA-ն աշխարհահռչակ մարզաձև է և մեծ ճանաչում է բերում»։
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ 18-ամյա Մարատը նշեց. «Առաջին հերթին պետք է ծառայեմ հայրենիքիս՝ Արցախին, հետո շարունակեմ մարզական կարիերաս՝ ավելի ուժեղ և հստակ»։

«Հպարտ եմ, որ կարողացա օտար երկրում բարձրացնել հայոց եռագույնը». արցախցի մարտիկ
«Հպարտ եմ, որ կարողացա օտար երկրում բարձրացնել հայոց եռագույնը». արցախցի մարտիկ