Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ալիևի խնդրանքը Էրդողանին. ի՞նչ կասի Արցախի հարցում Պուտինն այս անգամ. «Ժամանակ»

Ալիևի խնդրանքը Էրդողանին. ի՞նչ կասի Արցախի հարցում Պուտինն այս անգամ. «Ժամանակ»
293
Շաբաթ, 31 մարտի, 2018 թ., 10:45

«Խորհրդանշական էր, որ Իրանի նախագահի՝ Բաքու այցին զուգահեռ Անկարա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը՝ այնտեղ հանդիպելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Իրանի նախագահը Բաքվում բավականին հստակ մեսիջ էր հղել, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Իրանը պարբերաբար Ադրբեջանին զգուշացնում է, որ դժգոհ կլինի Իրանի հյուսիսային սահմանին ռազմական լայնածավալ էսկալացիայի դեպքում: Բաքուն այդ առումով չի կարող հաշվի չառնել Իրանի դժգոհությունը և մեսիջները, քանի որ Իրանը բավական մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում մահմեդական կրոնականության կամ պարզապես իսլամականության կրող խավերի վրա, իսկ նրանք շատ են և, սոցիալական դժգոհությամբ պայմանավորված, կարող են լինել նաև բավականին ագրեսիվ:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի էլ կարող հրաժարվել ռազմական դիվանագիտությունից, ռազմական գործիքների, այսպես ասած, մշտական կիրառման պատրաստակամությունից և անընդհատ ռազմական շանտաժից, որովհետև դա կնշանակի պարզապես հրաժարվել Արցախից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: