Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ռուսների ետևից գնացող երկրները հայտնվում են դժբախտությունների մեջ». Երջանիկ Աբգարյան

«Ռուսների ետևից գնացող երկրները հայտնվում են դժբախտությունների մեջ». Երջանիկ Աբգարյան
187
Շաբաթ, 31 մարտի, 2018 թ., 19:05

Այո, ռուսների ետևից գնացող երկրները հայտնվում
են դժբախտությունների մեջ: Ռուսամետությունը Սիրիայում աստիճանաբար հիմնավորվում էր Իսրայելի վտանգով, որի քաղաքական և ռազմական նկրտումներն ընդհանուր առմամբ հովանավորվում էին ԱՄՆ-ի և մյուս արևմտյան տերությունների կողմից: Ռուս-կոմունիստական ԽՍՀՄ-ը յուրահատկորեն գրավում էր հակառակ բևեռը՝ դառնալով Իսրայելի հարևան արաբական երկրների զենքի, զինտեխնիկայի և զինամթերքի հիմնական մատակարարը, միաժամանակ քիչ սքողված կապեր պահպանելով Իսրայելի հետ: Երբ Եգիպտոսը 1972թ. հետո կապերը խզեց ռուս-կոմունիստական կայսրության հետ, կարողացավ ետ բերել Իսրայելի կողմից գրավված 60 հազար քկմ կազմող Սինայի թերակղզին և դադարեցնել իր ռազմական հակամարտությունը Իսրայելի հետ: Իսկ ահա Սիրիան նույն իրադրության մեջ չուզեց մասնակից դառնալ Քեմփ Դևիդի հաշտարար բանակցություններին և չկարողացավ վերադարձնել իր կորցրած Գոլանի բարձրունքները, որովհետև ամբողջապես հակվել էր ռուսական թելադրանքներին՝ նույնիսկ գնաց այն բանին, որ Միջերկրականի ափին ռուսներին տրամադրեց ռազմածովային հենակետ և ռազմաքաղաքական ներկայության այլևայլ ատրիբուտներ: Իսկ երբ եկան իրաքյան իրադարձությունները՝ Սադդամ Հուսեյնի իշխանության տապալման, քրդական հարցի ռազմաքաղաքական արծարծման և իսլամական պետության ռազմահաբեկչական գործողությունների ժամանակները՝ Սիրիայի իշխանությունն ամբողջապես հայտնվեց ռուսական արջի գրկում և առ այսօր խեղդվում է այդ գրկախառնությունից ի դեմս՝ երկրի ահռելի ավերվածության և անորոշ ապագայի: Սա միայն մեկ օրինակ է, հիշեք այսպես կոչված սոցիալիստական երկրները, մերձբալթիկյան երկրները, Աֆղանստանը, Սերբիան և այլք, որոնք առ այսօր «յախա են թափում» Ռուսաստանից:

«Ռուսների ետևից գնացող երկրները հայտնվում են դժբախտությունների մեջ». Երջանիկ Աբգարյան
«Ռուսների ետևից գնացող երկրները հայտնվում են դժբախտությունների մեջ». Երջանիկ Աբգարյան