Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա խոսում է մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին». ապրիլյան պատերազմի մասնակից 50 ոստիկանի անձամբ կանչել ու հետմահու պարգևատրել են

«Սա խոսում է մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին». ապրիլյան պատերազմի մասնակից 50 ոստիկանի անձամբ կանչել ու հետմահու պարգևատրել են
328
Կիրակի, 01 ապրիլի, 2018 թ., 16:15

Երեկ՝ մարտի 31-ին Կենտրոնի ոստիկանության վետերանների Խորհուդը միջոցառում է կազմակերպել՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված ոստիկանների և քառօրյա պատերազմի մասնակիցների համար, որի կազմակերպիչն եղել ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանը։ Միջոցառումը, սակայն, դարձել է սկանդալի պատճառ, քանի որ թվով 50 հոգու կանչել ու անձամբ պատվոգրեր են շնորհել՝ հետմահու:

«Ելք» դաշինքի անդամ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս միջադեպին. «Ի՞նչ է թաքնված այս պատվոգրի հետևում: Երեկ այս երիտասարդին, ով ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, կանչել են Կենտրոնի ոստիկանություն և տվել պատվոգիր...
թվով 50 հոգու և ԲՈԼՈՐԻՆԸ՝ ՀԵՏՄԱՀՈՒ, երբ բոլորն էլ ողջ են:
Ո՞ւմ վերահսկողության տակ է սա՝ ՊՆ -ի՞, թե ՀԿ նախագահի:
Սա էլ է խոսում մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին, որ անգամ չեն ուսումնասիրում ո՞վ, ի՞նչ և ի՞նչու:
Ապրող մարդուն հետմահու պատվոգիր շնորհել, կեցցե՛ք»:

Միջոցառման պարգևատրողներից մեկը՝ Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն ՀԿ նախագահ գնդապետ Լիլիթ Չիբուխչյանն այս կապակցությամբ ծավալված ֆեյսբուքյան գրառումներից մեկի քննարկումներում գրել է հետևյալը:

«Սա խոսում է մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին». ապրիլյան պատերազմի մասնակից 50 ոստիկանի կանչել ու հետմահու պարգևատրել են
«Սա խոսում է մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին». ապրիլյան պատերազմի մասնակից 50 ոստիկանի կանչել ու հետմահու պարգևատրել են