Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Տագնապի ազդանշան՝ Հայաստանում ծառայող ռուս հազարավոր զինծառայողների համար

Տագնապի ազդանշան՝ Հայաստանում ծառայող ռուս հազարավոր զինծառայողների համար
2163
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 12:50

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները տագնապի ազդանշանով ոտքի են հանվել՝ «Ալագյազ» հրաձգարանում անցկացվող զորավարժությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:

Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում «Ալագյազ» հրաձգարանում զինծառայողները լեռնային բարձրադիր տեղանքի պայմաններում վարման քննական վարժություններ կկատարեն, զենքից, նռնակներից, հետևակի մարտական մեքենաներից, տանկերից, հրետանային և զենիթահրթիռային սարքավորումներից մարտական կրակ կիրականացնեն, ինչպես նաև հատուկ ուշադրություն կհատկացվի լեռներում մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտավարական գործողություններին:

Զորավարժություններին կմասնակցեն հազարից ավելի զինծառայողներ, ինչպես նաև մոտ 300 միավոր ռազմատեխնիկա: