Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Արթուն եղեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ ժամը». Նարինե Դիլբարյան

«Արթուն եղեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ ժամը». Նարինե Դիլբարյան
297
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 13:05

«Ապրիլյան պատերազմից հետո ճիշտ եզրակացություններ ինչ-որ չափով կատարվել են. ակնհայտ է, որ հիմա բանակի և արագ արձագանքելու ունակության մակարդակն է բարձրաձել: Ճիշտ է, Պաշտպանության նախարարությունում տեղի չունեցան մեծ փոփոխություններ, նկատի ունեմ՝ չկատարվեց այն որոնումը, կամ միգուցե կատարվեց, բայց չհրապարակայնացվեց, թե ինչու, ասենք այդ օրերին մենք վառելանյութ դանդաղ ունեցանք, ինչու սպառազինության մատակարարումը դանդաղեց: Բայց հիմա ակնհայտ է, որ մարտունակության մակարդակն ավելի բարձր է և բանակն ամեն րոպե պատրաստ է արձագանքելու ցանկացած սադրանքների, որոնք անկեղծ ասած բացառված չեն, հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները: Իհարկե, հանգուցային խնդիրները մնում են, դրանք վերաբերում են նաև բանակում զինվորականների լրացման անհրաժեշտությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ «Թուրքիայի նոր ոտնձգությունները. ապրիլյան պատերազմի դասեր» թեմայով ասուլիսի ժամանակ, ասել է լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Նա նշել է, որ մենք այսօր պետք է առաջնորդվենք աստվածաշնչյան այն պատվիրանով, որն ասում է՝ «Արթուն եղեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ ժամը»: