Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ապրիլի 2-ի գիշերն իր ձայնը լսեցի քնած ժամանակ. օգնություն էր կանչում. վեր թռա». մայրը՝ զոհված որդու մասին

«Ապրիլի 2-ի գիշերն իր ձայնը լսեցի քնած ժամանակ. օգնություն էր կանչում. վեր թռա». մայրը՝ զոհված որդու մասին
680
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 13:10

«Ապրիլի 2-ի գիշերը ժամը 3-ին ես իր ձայնն եմ լսել քնած ժամանակ, նա օգնություն էր կանչում. վեր թռա, եղբայրն ասաց՝ մամա, դու երազ ես տեսել. 1 ժամ հետո նորից վեր թռա՝ գնդակների ձայներ էի լսում: Ականջներիս մեջ այդ ձայնը զրնգաց, սրտիցս 3 հատ ցավ դուրս եկավ: Դրանից հետո 7-ին զանգեցին, ասացին՝ պատերազմ է… Կամավոր հաջորդ օրը գնացի Արցախ, բայց ինձ ճանապարհի կեսից հետ դարձրեցին, ես արդեն վատ զգացողություններ ունեի... ապրիլի 4-ին էլ պատի ժամացույցը կանգնեց»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում, վերհիշել է ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրն՝ Անահիտ Հարությունը։

Նա նշել է, որ մինչ օրս ցավը չի մեղմվել. «Ես մինչև հիմա չեմ հավատում, որ նա մահացել է, ինձ թվում է, որ գալու է: Ես գիտեմ, թե նա մինչև հիմա ծառայում է Արցախում»,- ասել է հերոսի մայրը: