Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Չեմ կարողանում մոռանալ այդ օրերը...». քառօրյա պատերազմի մասնակից

«Չեմ կարողանում մոռանալ այդ օրերը...». քառօրյա պատերազմի մասնակից
181
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 14:40

«Չեմ կարողանում մոռանալ այդ օրերը… ժամը 2-ի մոտ էր. վերարկուս վերցրի, իջա առաջին հարկ՝ ռումբեր էին պայթում… Առավոտը հենց լուսացավ, զինվեցինք, դիրքեր բարձրացանք, սկսեցինք կռվել, այդ ժամանակ էլ վիրավորվեցի»,- այսօր Եռաբլուրում վերհիշելով ապրիլի 2-ի ռազմական գործողությունները, պատմեց քառօրյա պատերազմի մասնակից Հովհաննես Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան 1-ին, լույս 2-ի գիշերն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնամասշտաբ գործողություններ։ Քառօրյա պատերաժմի ժամանակ արյունալի մարտերի արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը լուրջ կորուստներ ունեցան: Հայկական կողմը զոհեր ունեցավ նաև խաղաղ բնակչության շրջանում:

Լրագրողների հետ այսօրվա զրույցում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ ապրիլյան քառօրյայից հետո մեծ աշխատանք է կատարվել, և հակառակորդն այդպիսի ռազմական գործողություն այլևս ի վիճակի չէ իրականացնել: