Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կորցրած տարածքները հետ բերելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք». լրագրողները՝ Վիգեն Սարգսյանին

«Կորցրած տարածքները հետ բերելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք». լրագրողները՝ Վիգեն Սարգսյանին
343
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 15:00

«Ապրիլյան դեպքերը որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների համար, երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս աշխարհն ի հայտ չի բերել: Զինծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհաբերության, կյանքի գնով երկիրը պաշտպանելու գաղափարի շուրջ»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, որպես հասարակություն գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր, կամ հասարակության մի մասի ուսերին դրված, այն կենսակերպ է ողջ հասարակության, երկրի, պետական համակարգի համար ու դա է մեր հետագա քայլերի առանցքը՝ նպատակները կյանքի կոչելու համար: Հետևողական աշխատել, աշխատելու ենք բանակի մարտունակությունը բարձրացնելու համար»,- նշել է Սարգսյանը:

Լրագրողների հարցին՝ կորցրած տարածքները հետ բերելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք. «Տեսնում ենք անհրաժեշտություն առաջնագիծն ամուր պահելու, տեսնում ենք խնդիր՝ թույլ չտալու, որ այն զինադադարը, որ երաշխավորում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, որևէ ճեղք տա կամ փոխի իրականությունն այնպես, որ խաղաղ բանակցությունների գործընթացն անհնար կամ անիմաստ լինի շարունակել»,- ասել է նախարարը: