Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

2018թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում արձանագրվել է մահացության 11 դեպք. ՀՔԱՎ

2018թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում արձանագրվել է մահացության 11 դեպք. ՀՔԱՎ
100
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 18:05

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018-ի 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Այն հիմնված է զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների վրա:

«2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել Արցախի Հանրապետության, 2-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:

Դեպքերից 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 4-ը՝ դժբախտ պատահարների, 2-ն՝ առողջական խնդիրների, 1-ը՝ սպանության, 1-ն՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զինված ուժերում մահացության դեպքերի թիվը նվազել է 6-ով. 2017-ին արձանագրվել է մահացության 17 դեպք, որոնցից 8-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Դրան հակառակ՝ 2018-ին 2-ով աճել է դժբախտ պատահարների թիվը:

Արձանագրված 11 մահացության դեպքերից 10-ի դեպքում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ, 1 զինծառայող դեպքի պահին գտնվել է արձակուրդում։

Դեպքերից 9-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր են հանդիսացել պաշտոնական աղբյուրները»,- նշված է հաղորդագրության տեքստում: