Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների չեմպիոնները

Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների չեմպիոնները
681
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 22:05

Երևանի ՀՊՏՀ մարզադահլիճում ավարտվեց 2018 թվականի մինչև 17 տարեկանների տղաների և աղջիկների վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցեցին տղաների և աղջիկների վեցական թիմեր: Տղաների մեջ 3-4 տեղերի համար պայքարեցին Եղեգնաձորի և Նոր-Նորքի թիմերն, ավելի ուժեղ գտնվեցին Նոր-Նորքի տղաները՝ հաղթելով 3:1 հաշվով: Տղաների եզրափակիչ խաղում ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի տղաները՝ հաղթելով 3:1 հաշվով:

Աղջիկների մեջ 3-4 տեղերի համար պայքարեցին Սիսիանի և Ստեփանակերտի թիմեր։ Հաղթանակ տոնեցին Ստեփանակերտի աղջիկները՝ 3:0 հաշվով: Աղջիկների եզրափակիչ խաղում ավելի ուժեղ գտնվեցին «Ավան»-ի աղջիկները՝ հաղթելով 3:0 հաշվով: Առաջնության բոլոր մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և գնդակներով ,իսկ լավագույն մարզիկները ՀՎՖ կողմից պարգևատրվեցին հատուկ սահմանված մրցանակներով:

Ներկայացնում ենք առաջնության հանդիպումների արդյունքները՝

Առաջին խաղային օր՝
աղջիկներ Ավան - Աջափնյակ 3։0
աղջիկներ ԽՄՕՄՄ - Ստեփանակերտ 3։1
տղաներ ԽՄՕՄՄ – Նոր-Նորք 3։0
տղաներ Արաբկիր – Աջափնյակ 3։0
Երկրորդ խաղային օր՝
աղջիկներ Աջափնյակ – Սիսիան 0։3
աղջիկներ Ստեփանակերտ - Աշտարակ 3։0
տղաներ Աջափնյակ - Եղեգնաձոր 2։3
տղաներ ԽՄՕՄՄ - Գյումրի 3։0

Երրորդ խաղային օր՝
աղջիկներ Ավան-Սիսիան 3։0
աղջիկներ ԽՄՕՄՄ-Աշտարակ 3։0
տղաներ Արաբկիր-Եղեգնաձոր 3։2
տղաներ Նոր-Նորք-Գյումրի 3։0
եզրափակիչ հանդիպումներ

աղջիկներ 3-4 տեղերի համար՝Սիսիան-Ստեփանակերտ 0:3
աղջիկներ 1-2 տեղերի համար՝ Ավան-ԽՄՕՄՄ 3:0
տղաներ 3-4 տեղերի համար՝Նոր-Նորք-Եղեգնաձոր 3:1
տղաներ 1-2 տեղերի համար՝ Արաբկիր-ԽՄՕՄՄ 1:3