Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Զենքի հերթական խմբաքանակը գնելու համար ՌԴ-ն անտոկոս վարկ կտրամադրի ՀՀ-ին. սա Ռուսաստանի պատասխանը կլինի Ադրբեջանին. «Ժամանակ»

Զենքի հերթական խմբաքանակը գնելու համար ՌԴ-ն անտոկոս վարկ կտրամադրի ՀՀ-ին. սա Ռուսաստանի պատասխանը կլինի Ադրբեջանին. «Ժամանակ»
282
Երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ., 09:55

«Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:

Ըստ մեր աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլև նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական և վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկսել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ:

Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս և դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: